+374 60 44 70 70

Հայ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

"Վ.Ր. Պակ" ընկերությունը հիմնադրվել է 2010թ: 
Իր գործունեության կարճ ժամանակահատածում ձեռք է բերել հարգանք և վստահություն սպառողների և պատվիրատուների շրջանում և ճանաչվել որպես հուսալի գործընկեր: Մեր ընկերության գլխավոր նպատակը էկո միջավայրի պահպանումն է: 
Մենք ցանկանում ենք հայ սպառողին ներկայացնել միայն էլոլոգիապես մաքուր, ամուր և հարմարավետ կրաֆտ թղթե տոպրակներ, պարկեր և փաթեթներ։

Արտադրության համար օգտագործում ենք միայն բարձրորակ հումք: 

Մենք արտադրում ենք:

  • ԹՂԹԵ ՏՈՊՐԱԿՆԵՐ - խանութ-սրահների, ընկերությունների և բազմաբնույթ միջոցառումների համար
  • ԹՂԹԵ ՓԱԹԵԹՆԵՐ -հացամթերքի, հրուշակեղենի, արագ սննդի և ոչ սննդային նյութերի փաթեթավորման համար
  • ԹՂԹԵ ՏՈՒՓԵՐ - հրուշակեղենի, նվերների, սննդային և ոչ սննդային նյութերի փաթեթվորման համար
  • ԹՂԹԵ ՊԱՐԿԵՐ - բաց և փակ պարկեր շինարարական նյութերի, սննդային և ոչ սննդային նյութերի փաթեթավորման համար

 

    ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ՝

  • Պատասխանատվություն
    Պատասխանատվության բարձր զգացում սպառողի և գործընկերների նկատմամբ, արդար ու արդյունավետ գործնական հարաբերություններ
  • Անհատական մոտեցում
    Մենք կիրառում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ և պահպանում գործնական էթիկայի կանոնները
  • Հուսալիություն
    Մենք ջանում ենք արդարացնել հաճախորդի վստահությունը՝ առաջարկելով լավագույն լուծումներ փաթեթավորման համար
  • Աճ և Զարգացում
    Առաջատար տեխնոլոգիաների կիրառում փաթեթավորման ոլորտում, սպառման ոլորտների ընդլայնում, նոր և կրեատիվ գաղափարներ: